«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է Նորվեգիայի հավաքականում իր թիմակից, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ապագայի մասին։
«Տեսնենք, թե նա ինչ կանի։ Ես չգիտեմ։ Բայց եթե նա տեղափոխվի Անգլիա, ապա, իհարկե, պետք է գա մեզ մոտ («Արսենալ»):
Ճիշտն ասած, մենք դա գրեթե չենք քննարկել։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ փորձում են նրան հարցնել կամ հուշել, թե ինչ պետք է անի: Ես չեմ ուզում դա անել։ Այնպես որ, մնում է միայն սպասել:
Էրլինգը պարզապես հրեշ է։ Նա ուժեղ է և արագ: Անկեղծ ասած, կարծում եմ, որ նա ի զորու է խաղալ ցանկացած առաջնությունում և ցանկացած երկրում»,- կիսապաշտպանին է ցիտում Goal.com-ը: