«Բավարիան» հետաքրքրված է «Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալլերի տեղափոխությամբ, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 27-ամյա կոտդիվուարցի ներկայացուցիչների հետ։
2021/22 մրցաշրջանում Ալլերն «Այաքսի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 33 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: