Ունայ Էմերի. ««Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակը մեզ վստահություն է հաղորդել»

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Լիվերպուլի» դեմ առաջին խաղից ունեցած սպասելիքներով։

«Կարևոր բանի հասնելու համար պետք է հաղթել ֆավորիտներին: «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը մեզ վստահություն հաղորդեց: Կիսաեզրափակչում կփորձենք պայմաններ ստեղծել, որպեսզի շանսեր ունենանք։ «Լիվերպուլը» հիանալի թիմ է, ինչպես և «Բենֆիկան»: Մեզ հետաքրքիր դիմակայություն է սպասվում»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։