Ռոնալդ Արաուխոն այս շաբաթ նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն, ում պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, շուտով նոր համաձայնագիր կստորագրի։ Սպասվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը մինչև 2026 թվականը նախաեսված պայմանագիր կկնքի։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ հրաժարագնի չափը կկազմի 1 մլրդ եվրո։

Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 39 հանդիպում և խփել 4 գոլ։