«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը մեկնաբանել է «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1) Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում: 22-ամյա հարձակվողի խփած գոլը 88-րդ րոպեին թուրինյան ակումբին հաղթանակ պարգևեց:
«Կարևոր էր օգնել թիմին (փոխարինման դուրս գալով): Հատկապես այն ժամանակ, երբ թիմը մի փոքր հոգնած է։ Բայց մենք ոչինչ չենք ուզում բաց թողնել։
Մենք որոշ դժվարություններ ենք վերապրել, երբեք հեշտ չէ արտագնա խաղում, բայց կարևոր արդյունքի հասանք:
Մենք չենք դադարում հավատալ մինչև եզրափակիչ սուլիչը։ Սա այն է, ինչ ձեզ սովորեցնում է «Յուվենտուսը»` ձգտել վերցնել բոլոր հնարավոր միավորները: Մենք պետք է նաև նվաճենք Իտալիայի գավաթը, բայց խաղից խաղ ենք անցնելու»,- ասել է Քինը Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: