«Յուվենտուսը» կապ է հաստատել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալների հետ։ Իտալական ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպել ֆուտբոլիստի տեղափոխությունը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերով հետաքրքրված է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։ Թուրինյան ակումբի ներկայացուցիչները կարծում են, որ տեղափոխության համար հիմնական խոչընդոտը Եվրոպայի չեմպիոնի աշխատավարձն է:
Ժորժինյոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Իտալացու գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականին