Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կարող է պատժել «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է պատժվել Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ հանդիպմանը (0:2) մրցավարության հասցեին ուղղած իր խոսքերի համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

43-ամյա մասնագետը բարկացել էր «Լիվերպուլի» դարպասը չնշանակված 11-մետրանոցի պատճառով: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել էր, որ «եթե Սալահը լիներ խաղադաշտի հակառակ կողմում, ապա դուք 11-մետրանոց կստանայիք»։

Այս մեկնաբանությունն արձանագրվել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի (FA) կարգապահական կոմիտեի կողմից:

Հիշեցնենք, որ «Էվերթոնն» այժմ 29 միավորով 18-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։