Մաուրիսիո Պոչետինո. «18 ամսում 3 տիտղոսը ևս ձեռքբերում է»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ձեռքբերում է համարում 18 ամսից քիչ ժամանակում 3 տիտղոս նվաճելը։

«Մենք 3 տիտղոս ենք նվաճել 18 ամսից պակաս ժամանակում (Լիգա 1, Ֆրանսայի գավաթ և Սուպերգավաթը), թեև շատ խնդիրներ ենք ունեցել: Կարծում եմ՝ սա նույնպես ձեռքբերում է։

Իսկապես, ՊՍԺ-ն, հատկապես վերջին տարիներին, հսկայական հավակնություններ ունի։ Ակնկալիքները մեծ են, ամբիցիաներն ահռելի են։ Բայց ես նաև հիշում եմ, որ այս ակումբը երբեք չի հաղթել Չեմպիոնների Լիգայում։

Կարծում եմ, որ Ֆրանսիայի առաջնությունում 10-րդ անգամ հաղթելն արդեն պատմական ձեռքբերում է»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում TuttoMercatoWeb-ը։