«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին պատմել է, թե երբ է ավարտելու Իտալիայի հավաքականում կարիերան:
«Եթե ինձ մոտ ամեն ինչ նորմալ լինի, ապա կմասնակցեմ Արգենտինայի դեմ հունիսի 1-ին «Ուեմբլիում» կայանալիք խաղին: Այդպիսի տոնական հանդիպմանը ցանկանում եմ հրաժեշտ տալ ազգային հավաքականին ու կապույտ մարզաշապիկին։ Հաղթելով Եվրոյում՝ ես զգացի այն, ինչը, հավանաբար, իմ կարիերայի գագաթնակետն է»,- ասել է 37-ամյա ֆուտբոլիստը DAZN-ին:
Հավելենք, որ Կյելինին «Սկուադրա աձուրայի» կազմում հանդես է գալիս 2004 թվականից: Ազգային թիմում պաշտպանն անցկացրել է 116 հանդիպում: