«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան, ով առողջական խնդիրների պատճառով բաց է թողել ՌՊԼ-ի 26-րդ տուրի «Կրասնոդարի» հետ հանդիպումը, մոտ ժամանակներս կապաքինվի։ Այս մասին հայտնում է «МАТЧ ТВ» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ պետերբուրգյան ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը հայտնել էր Ձյուբայի վնասվածքի մասին՝ չհստակեցնելով դրա բնույթը։
Այս մրցաշրջանում 33-ամյա Ձյուբան «Զենիթի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։