Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հետաքրքրված է հարձակվող Մարկուս Թյուրամի տրանսֆերի վաճառքով, հայտնում է The Athletic-ը։
Ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդն «Արսենալն» է։ 24-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Չելսին» և «Թոթենհեմը»:
Թյուրամն ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 2 խաղ է անցկացրել Գերմանիայի գավաթի խաղարկությունում։
Հարձակվողի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ տարի, ուստի ակումբը պատրաստ կլինի քննարկել նրա տրանսֆերի վերաբերյալ մոտ 20 միլիոն եվրո չափով առաջարկները: