Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունից ունեցած սպասելիքներով։
«Մենք պետք է լավ խաղանք: Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս եկան երկու թիմեր, որոնց ոչ ոք չէր սպասում տեսնել այստեղ. դա Մադրիդի «Ռեալն» ու «Վիլյառեալն» են: Մենք պայքարում ենք, և դա անհերքելի է։ Ճնշումը նույն ազդեցությունն ունի մեր և մրցակիցների համար։ Մադրիդի «Ռեալի» պատմությունը Չեմպիոնների Լիգայում մեծ նշանակություն չունի: Դա օգնում է ֆուտբոլիստներին զգալ մրցաշարի կարևորությունը, այնպես որ այն դրական է ազդում թիմի վրա, ոչ թե բացասաբար»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 26-ին Մանչեսթերի (Անգլիա) «Էթիհադ» մարզադաշտում։