«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների Լիգայի 2021/2022 մրցաշրջանի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ առաջիկա խաղերի վերաբերյալ իր կարծիքով։
«Նախորդ տարիներին մենք դուրս ենք մնացել քառորդ եզրափակչում։ Իրականությունն այն է, որ վերջին տասնամյակում մենք արդեն պայքարում ենք Չեմպիոնների Լիգայի համար՝ անցնելով խմբային փուլն ու դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հիմա փորձում ենք մեզ նման լինել ու լավ պայքարել։ Եզրափակիչ դուրս գալու համար մենք պետք է երկու բացառիկ խաղ անցկացնենք, և հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել:
Մենք ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ և հաղթել այնտեղ, ինչպես և «Ռեալը», «Վիլյառեալը» և «Լիվերպուլը»։ Միևնույն ժամանակ երբեք չեմ թերագնահատի այն, ինչ մենք արդեն արել ենք»,- Գվարդիոլային է ցիտում Goal-ը: