Լուչիանո Սպալետտին կարող է հեռանալ «Նապոլիից»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին այս ամռանը կարող է հեռանալ թիմից։ Նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ընթացիկ արդյունքներից։ Այս մասին հայտնում է Football Italia-ն:

Նշվում է, որ «Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսին չի գոհացնում թիմի զարգացման վեկտորը, որը սահմանել է 63-ամյա մարզիչը։

«Նապոլին» այժմ 67 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Միլանին» զիջելով 7 միավորով: Սպալետտին թիմը գլխավորում է 2021 թվականի մայիսից: