40-ամյա Խոակին Սանչեսը չի պատրաստվում ավարտել կարիերան

«Բետիսի» ավագ Խոակին Սանչեսը մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել թիմի կազմում։

«Ես չգիտեմ, թե արդյոք իմ ծրագիրը կաշխատի։ Ես պատրաստվում եմ մնալ ևս մեկ տարի»,- 40-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ապրիլի 23-ին «Բետիսն» Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Վալենսիային» (1:1, 5:4՝ լրացուցիչ ժամանակում):

Խոակինի համար սա երկրի երկրորդ գավաթն է, որը նա նվաճել է սևիլիական թիմի կազմում։ Հարձակվողն առաջին գավաթը նվաճել է 17 տարի առաջ, որը «Բետիսի» վերջին տիտղոսն էր։ Իսպանացին նաև «Վալենսիայի» հետ է հաղթել Իսպանիայի գավաթը՝ 2007/08 մրցաշրջանում։