«Մանչեսթեր Սիթին» 2 ցուցադրական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում

«Մանչեսթեր Սիթին» 2 ցուցադրական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային նախապատրաստության ժամանակ, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Դրանք կլինեն թիմի առաջին միջազգային ցուցադրական խաղերը վերջին 2 տարվա ընթացքում:

Հուլիսի 20-ին «Մանչեսթեր Սիթին» Հյուսթոնի մարզադաշտում կխաղա «Ամերիկայի» հետ։ Մեքսիկան ներկայացնող ակումբը 13 անգամ դարձել է երկրի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Հյուսիսային Ամերիկայում «քաղաքաբնակների» երկրորդ մրցակիցը և հանդիպման օրը հայտնի կդառնան ավելի ուշ։