Մաուրիսիո Պոչետինոն հնարավոր է վերադառնա նախկին ակումբ

Մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է վերադառնալ «Թոթենհեմ», եթե հեռանա ՊՍԺ-ից, տեղեկացնում է The Telegraph-ը։

Լոնդոնյան ակումբը պատրաստ է հրավիրել արգենտինացի մասնագետիմ, եթե Անտոնիո Կոնտեն տեղափոխվի ՊՍԺ։ Վերջինս մտադիր է հեռանալ «Թոթենհեմից» տրանսֆերային քաղաքականության շուրջ ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորում է 2021 թվականի հունվարից։ Փարիզյան ակումբի հետ նա նվաճել է Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև վաղաժամ հաղթել Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում: