Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան և կիսապաշտան Կազեմիրոն կարող են բաց թողնել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպումը, հայտնում է Marca-ն։
Բրազիլացին բաց էր թողել Իսպանիայի առաջնության «սերուցքայինների» վերջին հանդիպումը «Օսասունայի» դեմ։ Իսկ ահա ավստրիացի պաշտպանն այդ խաղում փոխարինվել էր առաջին խաղակեսից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կազեմիրոյի ու Ալաբայի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այսօր։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին Մանչեսթերում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։