«Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» զույգերի հաղթողները հնարավոր է որոշվեն մեկ խաղով

ՈՒԵՖԱ-ն այսօր կեսօրին չեղարկեց Եվրոպա Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի իսպանո-իտալական երկու դիմակայությունները՝ «Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» հանդիպումները:

Կորոնավիրուսից Իտալիայում երեկ 168 մարդ է մահացել, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 9.000-ը: Իսպանիայում իր հերթին օրեցօր մեծանում է կորոնավիրուսի վտանգը:

Ահա և, ՈՒԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրից հայտնի է դարձել, որ Եվրոպայի ֆուտբոլային գլխավոր մարմինը քննարկում է Ինտեր» – «Խետաֆե» և «Սևիլիա» – «Ռոմա» զույգերի հաղթողներին որոշել մեկ խաղի արդյունքում, որը տեղի կունենա չեզոք երկրում: