«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ըստ Goal-ի՝ ամերիկացի ֆուտբոլիստի մոտ վնասվածք է հայտնաբերվել:
Պաշտպանը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում և փոխարինվել ընդմիջմանը։ Դեստի մոտ ծնկատակի ջլի վնասվածք է ախտորոշվել:
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 3 գոլային փոխանցում է կատարել «Բարսելոնայի» կազմում անցկացրած 27 խաղում: