ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է փարիզյան ակումբի ավագի թևկապի մասին։
«Չեմ մտածում ավագի թևկապի մասին, կարծում եմ, որ ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի։
Մեր ավագը Մարկինյոսն է, և նա լավ է կատարում իր աշխատանքը:
Նման հարցեր տալը, կոռեկտ չէ, Մարկինյոսը կարող է վատ զգալ իրեն»,- Մբապպեի խոսքն է մեջբերում լրագրող Անդրիեն Գրենյեն։
Կիլիան Մբապպեն ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: