Մաուրիսիո Պոչետինոն կհեռանա ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կլքի ակումբը ՝ հայտնում է Le Parisien-ը:

Արգենտինացի մասնագետը արդեն տեղեկացրել է ակումբի ղեկավարներին, որ ցանկանում է վաղաժամ լքել պաշտոնը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դա տեղի կունենա մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Մաուրիսիոյի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև հաջորդ ամառ: