«Միլանը» մտադիր է բարձրացնել կիսապաշտպան Սանդրո Տոնալիի աշխատավարձը, հայտնում է լրագրող Նիկոլա Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը թիմի առանցքային ֆուտբոլիստներից է։ «Միլանը» չի դիտարկի նրան այս ամառ վաճառելու առաջարկները։
Անձամբ իտալացին, ցանկանում է մնալ «Միլանում»։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա իտալացին «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: