Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին:
Այս թեմայի մասին խոսել է հեղինակավոր լրագրող Խոսե Ալվարեսը: Մասնավորապես, նա ասել է.
«Կատալոնական ակումբը ուրախ կլինի, եթե կարողանա 70 միլիոն եվրոյով վաճառել Ֆրենկի դե Յոնգին:
«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի օգտվել «Բարսելոնայի» ծանր ֆինանսական վիճակից»
Ընթացիկ մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպանը Իսպանական ակումբի կազմում մասնակցել է 43 հանդիպման: