Անտոնիո Ռյուդիգերը մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն.
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը բանավոր համաձայնության է եկել կենտրոնական պաշտպանի հետ, ով ամռանը անվճար կհեռանա «Չելսիից»:
Կողմերը շուտով կքննարկեն համաձայնագրի մանրամասները։ Գերմանացու հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքվի։
Ավելի վաղ «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել էր, որ Ռուդիգերը ամռանը կլքի ակումբը. «Մեր ձեռքերը կապված են պատժամիջոցների պատճառով։ «Չելսին» կկարոտի նրան» ասել էր մասնագետը:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։