Չիրո Իմոբիլեն ֆենոմենալ ռմբարկուական նվաճման է հասել

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի «Լացիո» – «Միլան» խաղում (1:2) իր թիմի միակ գոլը խփել է «արծիվների» հարձակվող Չիրո Իմոբիլեն։ Այս գոլը նրա համար 26-րդն է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։

Opta-ի հաղորդմամբ՝ 32-ամյա Չիրոն դարձել է վերջին 6 տարում Եվրոպայի թոփ-5 լիգաների 4-րդ ֆուտբոլիստը, ով 25 և ավելի գոլ է խփում 3 մրցաշրջան անընդմեջ:

Նախկինում նման նվաճման հասել են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոբերտ Լևանդովսկին։

Իմոբիլեն Ա Սերիայի 2017/18 մրցաշրջանում խփել է 29 գոլ, իսկ 2019/20 մրցաշրջանում՝ 36 գոլ:

Ընթացիկ մրցաշրջանում իտալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 38  հանդիպում՝ դառնալով 31 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: