Ժորդի Կրոյֆը խոսել է Ֆրենկի դե Յոնգի ապագայի մասին

«Բարսելոնայի» սպորտային հարցերով խորհրդական Ժորդի Կրոյֆը հայտնել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել Ֆրենկի դե Յոնգից։

Կրոյֆը կիսվել է մտքերով կիսապաշտպանի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին տեղեկությունների ֆոնին։

«Մենք չենք պատրաստվում վաճառել Ֆրենկին: Ակումբը նրան շատ բարձր է գնահատում: Ցանկանում ենք, որպեսզի նա դեռ երկար մնա ակումբում»,- ասել է Կրոյֆը։