Ստեֆանո Պիոլին խոսել է «Լացիոյի» դեմ հաղթական խաղի մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է Իտալիայի առաջնության 34-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպումը (2:1).

«Բնական է ուրախանալ և գոհ լինել այս խաղից և մեր երկրպագուներից, ովքեր ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լավագույնն են:

Ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ կարող են խաղալ ամենաբարձր մակարդակով։ Կփորձենք հաղթել մնացած բոլոր խաղերում։

Տարօրինակ է, բայց մենք խաղը վատ սկսեցինք ու գոլ բաց թողեցինք, որից կարելի էր խուսափել: Այնուամենայնիվ, ցույց տվեցինք մեր բնավորությունը՝ վերադարձանք խաղ և արժանի հաղթանակ տարանք», – Պիոլիի խոսքերը մեջբերում է DAZN-ը։