Սերխիո Բուսկետս. «Մրցակիցները վստահություն են ձեռք բերում՝ օգտվոլով մեր անվստահությունից»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ամփոփել է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպումը (0:1).

«Տանը մենք իսկապես դժվարությամբ ենք խաղում։ Սկսել ենք ավելի հաճախ գոլեր բաց թողնել։ Մրցակիցները վստահություն են ձեռք բերում՝ օգտվոլով մեր անվստահությունից։ Բարդ իրավիճակ է բայց պետք է պայքարել մինչև վերջ»,- ասել է Բուսկետսը։

Մադրիդի «Ռեալը» 78 միավորով առաջին տեղում է՝ 15 միավորով գերազանցելով «Բարսելոնային»: Իսպանիայի չեմպիոն դառնալու համար մադրիդցիներին բավական է մեկ միավոր վաստակել մնացած հինգ տուրերում։