«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է «Ռայո Վալեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը (0:1).
«Մենք շատ ավելիին էինք արժանի, բայց չունեինք այն բնավորությունը, որը պետք է ունենայինք:
Փորձեցինք, բայց գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում։ Մենք ծանր վիճակում ենք. Դեռ Չեմպիոնների Լիգայի գոտում ենք, բայց դժվարացրինք մեր կյանքը։
Դժվարություններ միշտ էլ եղել են։ Նոյեմբերին մենք իններորդն էինք։ Արտակարգ իրավիճակներ լինում են, սա է մեր իրականությունը։
Մեզ մնացել է հինգ եզրափակիչ։ Սա խայտառակություն է: Մենք այլևս չենք կարողանա հաղթել Լա Լիգայում, բայց պետք է մնանք առնվազն երկրորդ տեղում»,- ասել է կատալան մասնագետը: