«Ատլետիկոն» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ծառայություններով։
Մադրիդյան ակումբը պատրաստ է այս ամառ պայմանագիր առաջարկել 32-ամյա ուելսցուն, հայտնում է Fichajes-ը։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ եզրային հարձակվողը կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Այս մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Բեյլը Մադրիդում հանդես է գալիս 2013 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 258 խաղում խփել է 106 գոլ։