«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը Անգլիայի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի՝ «Արսենալի» հետ խաղից (1:3) հետո խոսել է «կարմիր սատանաների» ճամբարում տիրող իրավիճակի մասին։
«Սոլշերի հեռանալով ամեն ինչ միայն վատթարացել է: Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն չունի։ Շանս չկա, վե՛րջ: Սա այն ակումբը չէ, որը ես ճանաչում եմ: «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրել է պայքարելու կամքը, թիմը կայծ չունի: Միգուցե խնդիրը Ռանգնիկի մեջ չէ, բայց այժմ ակումբն ավելի վատ վիճակում է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը:
«Արսենալը» վաստակեց 60 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական Անգլիայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ «Մանչեսթեր Յունայթեդը» (54 միավոր) 6-րդ տեղում է։