Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գարի Լինեկերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խաղի մասին, ով իր 100-րդ գոլն է խփել Պրեմիեր Լիգայում «Արսենալի» դեմ հանդիպմանը (3:1):
«100 գոլ Պրեմիեր Լիգայում անհավանական Ռոնալդուի հաշվին: Կրիշտիանուի և նրա ընտանիքի համար նման ողբերգական շաբաթվա վերջում այդ նվաճմանը հասնելը խոսում է այս մարդու ոգու ուժի և ճկունության մասին: Նա հիասքանչ ֆուտբոլիստ է»,- գրել է Լինեկերը սոցցանցերի իր էջերում։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 22 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: