Ռոբերտ Լևանդովսկին՝ «Բավարիայի» 10-րդ անընդմեջ չեմպիոնության մասին

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է թիմի վաղաժամ հաղթանակը Գերմանիայի առաջնությունում:

«Գերմանիայի չեմպիոն դառնալը մեծ ձեռքբերում է, պետք է վայելել այս պահը։ «Բորուսիայի» հետ խաղում մենք ցույց տվեցինք, որ ցանկանում ենք չեմպիոն դառնալ։ Յուրաքանչյուր մրցաշրջան առանձնահատուկ է: «Բավարիան» արժանի հաղթանակ տարավ և ցույց տվեց, որ մենք ավելի ուժեղ ենք։

Մի քանի տարի անց մարդիկ կգիտակցեն, որ Բունդեսլիգայում 10 անընդմեջ հաղթանակը մեծ հաջողություն է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:

«Բավարիան» իր պատմության մեջ 32-րդ անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։ Մյունխենյան ակումբը 10-րդ անընդմեջ անգամ դարձավ Բունդեսլիգայի հաղթող։