ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան այս ամռանը կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբում չեն ցանկանում երկարաձգել պայմանագիրն արգենտինացու հետ, որը լրանում է 2022 թվականի ամռանը։ 34-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում թիմի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր Դի Մարիայի նկատմամբ «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» հետաքրքրության մասին։