«Վեսթ Հեմի» ղեկավարությունը փորձում է պահել կիսապաշտպան Դեկլան Ռայսին, սակայն կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ 23-ամյա ֆուտբոլիստը մերժել է նոր պայմանագրի վերաբերյալ առաջարկը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսին», որի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովաբանել է կիսապաշտպանին:
«Ես նրան շատ բարձր եմ գնահատում: Նա տպավորիչ ֆուտբոլիստ է և շատ լավ տղա է: Ռայսը «Չելսիի» ակադեմիայից է և ապացուցում է իր որակները: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա խաղում»,- ասել է գերմանացի մասնագետը:
Այս մրցաշրջանում Ռայսը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Վեսթ Հեմի» հետ նրա պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։