«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է մյունխենյան ակումբի վաղաժամ չեմպիոնությունը: Շաբաթ օրը «Բավարիան» 3:1 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» և վաղաժամ դարձավ Գերմանիայի չեմպիոն:
«Ամեն ինչ շատ արագ կատարվեց, տարին այնքան էլ հեշտ չէր։ Շատ ուրախ եմ, որ մրցաշրջանն ավարտվեց չեմպիոնությամբ։ Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք և արժանի էինք չեմպիոնությանը, ես շատ գոհ եմ։ Եթե մենք այսօր չհաղթեինք, դա լիովին անհարկի ձախողում կլիներ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Kicker-ը։