Կիլիան Մբապպեն՝ ՊՍԺ-ի երկրպագուների պահվածքի մասին. «Ես հիասթափված չեմ»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն արձագանքել է «Լանսի» հետ հանդիպումից (1:1) հետո որոշ երկրպագուների հեռանալուն: Չեմպիոնական գավաթը շնորհվեց փարիզցիներին, սակայն մի շարք երկրպագուներ հեռացան՝ չսպասելով մրցանակին։

«Ես հիասթափված չեմ: Եթե ​​երկրպագուները ցանկանում են տոնել, ապա թող տոնեն, եթե չեն ուզում՝ մի՛ արեք։ Փոքրամասնությունը հեռացավ, տրիբունաները լեփ-լեցուն էին. Նրանք ներկայացնում են բոլոր երկրպագուների միայն մի փոքր մասը»,- Մբապպեին է ցիտում L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն պատմության մեջ 10-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն: