«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան «Արսենալից» կրած պարտությունից (1:3) հետո սոցցանցերի իր էջերում գրառում է արել՝ ափսոսանք հայտնելով, որ վնասվածքի պատճառով չի կարողացել օգնել թիմին։
«Ես վրդովված եմ, որ չկարողացա օգնել թիմին «Արսենալի» դեմ խաղում: Ես էլ ավելի շատ կաշխատեմ, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ և հուսով եմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը: Այն դեռ չի ավարտվել: Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար, մենք միասին ենք»,- գրել է ֆրանսիացին:
Պոգբայի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ռանգնիկն ավելի վաղ հայտնել էր, որ կիսապաշտպանն այլևս չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդում» այս մրցաշրջանում: