Պեպ Գվարդիոլան արձագանքել է Ժեզուսի՝ «Ման. Սիթիից» հեռանալու մասին լուրերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է այն լուրերը, որ հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է ակումբից հեռանալուն։

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնում էին, որ բրազիլացու տրանսֆերը գնելու գլխավոր հավակնորդները «Արսենալը» և «Բարսելոնան» են:

«Ուզում եմ ասել, որ Գաբրիելը մեր ֆուտբոլիստն է այս պահին։ Չգիտեմ, թե ինչ կլինի հետո, բայց հիմա Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։