ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատտին մեկնաբանել է փարիզյան ակումբի վաղաժամ չեմպիոնությունը և երկրպագուների վերաբերմունքը հաղթանակին:
«Երկրպագուները, ովքեր չե՞ն նշել: Ես ձեզ չեմ հասկանում: Ֆուտբոլ է, երբեմն հաղթում ես, երբեմն՝ ոչ։ Մենք սովորական մարդիկ ենք, կարող ենք նաև ձախողվել։ Տասներորդ տիտղոսը շատ կարևոր է»,- Վերատիի խոսքերն է մեջբերում Canal +-ը։
Իտալացին ՊՍԺ-ում խաղում է 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը Լիգա 1-ում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի, 2 գոլային փոխանցման և 12 դեղին քարտի հեղինակ։