Լուչիանո Սպալետտին կարծում է, որ «Նապոլին» Ա Սերիայում հաղթելու շանսեր ունի

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին կարծում է, որ թիմը դեռ կարող է պայքարել Ա Սերիայում տիտղոսի համար:

«Վերջին 2 խաղում մենք հիասթափված էինք։ Բայց մենք պետք է նայենք միայն առաջ, ապագային։ Իսկ մեր մոտ ապագան կոչվում է «Էմպոլի»։ Մեզ սպասվում է բարդ դաշտ ու մոտիվացված մրցակից։ «Նապոլին» դեռ ցանկություն ունի պայքարել առաջնության չեմպիոնության համար»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերել ITASportPress-ը:

«Նապոլին» 33 խաղում վաստակած 67 միավորով 3-րդն է մրցաշարային աղյուսակում՝ 5 միավորով զիջելով առաջատար «Ինտերին»: