ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Մադրիդում արդեն 3 տարի է՝ վստահ են, որ Մբապպեն կտեղափոխվի «Ռեալ»: Միգուցե նրանք չափից շատ վստա՞հ են դրանում»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում փարիզյան ակումբի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 33 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։