«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կիսվել է Իսպանիայի գավաթի եզրափակչում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից ստացած էմոցիաներով (1:1, 5:4՝ 11-մետրանոց հարվաշաշարում):
«Հաղթանակն արժանի էր: Մենք գնացինք 11_մետրանոցների ու հաղթեցինք։ Ուրախ եմ թիմի, ֆիզպատրաստության մարզչի և, առաջին հերթին, «Բետիսի» երկրպագուների համար։ Հենց դուրս եկանք հյուրանոցից, հասկացանք, որ դժվար է պարտվել այս խաղում։
Ինձ բախտ է վիճակվել տիտղոսներ նվաճել գրեթե բոլոր երկրներում, որտեղ աշխատել եմ։ Չիլի, Էկվադոր, Արգենտինա, Իսպանիա, Անգլիա…: Շատ արժեքավոր է դա անել նման մրցաշարում և նման միջավայրում։ Մենք ունենք Իսպանիայի գավաթը, նվաճել ենք Եվրոպա Լիգայի ուղեգիր և երեքշաբթի կմտածենք այն մասին, թե ինչ է մնացել մեզ»,- մարզչի խոսքերն է փոխանցում Marca-ն: