Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ կհանդիպի «Բավարիայի» ղեկավարության հետ

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ նոր հանդիպում կանցկացնի մյունխենյան ակումբի ղեկավարության հետ՝ թիմի հետ իր ապագան քննարկելու համար։

«Այո՛, շուտով նախատեսվում է նոր հանդիպում։ Դեռ ոչինչ չեմ կարող ավելացնել։ Իրավիճակը հեշտ չէ»,- Sky Germany-ին ասել է 33-ամյա ռմբարկուն:

Այս մրցաշրջանում հարձակվողը մյունխենցիների կազմում անցկացրած 43 խաղում դարձել է 48 գոլի հեղինակ: Նրա գործող համաձայնագրի ժամկետը թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լևանդովսկին երեքամյա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ։