Եվս մեկ թոփ ակումբ միացել է «Լայպցիգի» կիսապաշտպանի համար պայքարին

«Լայպցիգի» կիսապաշտպան Կոնրադ Լայմերը հայտնվել է «Բավարիայի» թիրախում։ Ավստրիացու հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», հայտնում է Kicker-ը։

24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Transfermarkt.com պորտալը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 26 միլիոն եվրո։

2021/22 մրցաշրջանում Լայմերը բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։