Չավի. «Նա պետք է շարունակի խաղալ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է այն լուրերին, որ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որն այս ամռանը կգլխավորի Էրիկ տեն Հագը։ Հոլանդացի մարզիչը կիսապաշտպանի հետ աշխատել է «Այաքսում»:

«Ես նրա հետ չեմ խոսել ապագայի մասին: Ֆրենկին բարձր մակարդակի խաղ է ցուցադրում և պետք է շարունակի խաղալ այստեղ: Դե Յոնգը կարող է երկար տարիներ լինել աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

Եթե ​​ինձնից կախված լիներ, ապա նա երկար կմնար այստեղ։ Ֆրենկին շատ կարևոր ֆուտբոլիստ է: Նա պետք է գոլ խփի, գոլային փոխանցում կատարի և լինի գլխավոր հերոսը»,- 42-ամյա մարզչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: