Անգլիայի Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Զինագործները» 3:1 հաշվով հաղթանակ տարան:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս գոլը պորտուգալացի ֆուտբոլիստի համար 100-րդն էր Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այսպիսով, Ռոնալդուն, ով նախկինում հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», դարձավ պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 100 գոլ է խփել Անգլիայի և Իսպանիայի առաջնություններում։
ԱՊԼ-ի 2021/2022 խաղարկության մրցաշարային աղյուսակում «Արսենալը» 32 խաղից 57 միավորով 5-րդն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» (54 միավոր) 6-րդ հորիզոնականում է։