«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» խաղի մասին հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում։
«Եթե «Բարսելոնան» գիրք լիներ, այն կունենար գիտաֆանտաստիկ բովանդակություն: Պետք է հասկանալ, որ «Բարսելոնայի» համար բարդ դարաշրջան է սկսվել առանց Լիոնել Մեսսիի, ուստի պետք է համբերատար լինել։ Հիմա մենք այն վիճակում չենք, որ պայքարենք տիտղոսների համար։ Պետք է իրատես մնանք՝ ցուցաբերելով խիզախություն», – ասել է մարզիչը: