Լոտար Մատեուսը քննադատել է «Բավարիայի» ղեկավարությանը

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոտար Մատեուսը քննադատել է մյունխենյան ակումբի ղեկավարությանը լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագրի շուրջ բանակցություններում ընտրած ռազմավարության համար։

«Ես շատ ավելի վաղ կերկարաձգեի պայմանագիրը Լևանդովսկու հետ, եթե ​​նման ֆուտբոլիստին թիմում պահելու հնարավորություն ունես, ուրեմն պետք է ամեն ինչ անես դրա համար։ Կարծում եմ, որ Ռոբերտը պետք է մնա թիմում, քանի որ դեռ երկար ժամանակ կարող է որակյալ ֆուտբոլ խաղալ», – ասել է գերմանական ֆուտբոլի լեգենդը: